Թափառող կենդանիների շրջանում լայն տարածված է ժանտախտ հիվանդությունը․ Կենդանիների խնամքի կենտրոն

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ, ինչպես բոլորիս հայտնի է, թափառող կենդանիների շրջանում լայն տարածված է ժանտախտ հիվանդությունը:

Հիվանդությունը վարակիչ է և վտանգավոր կենդանիների կյանքի համար, այդ իսկ պատճառով խնդրում և հորդորում ենք բոլորիդ բակային պայմաններում չզբաղվել ժանտախտով հիվանդ կենդանիների բուժմամբ:

Փորձելով բակային պայմաններում բուժել հիվանդ կենդանիներին՝ դուք նպաստում եք ժանտախտ հիվանդության անխուսափելի տարածմանը:

Հորդորում ենք հաշվի առնել առողջ կենանիների անվտանգության պահպանման կարևորագույն խնդիրը, որը ոտնահարվում է նմանատիպ գործողությունների կազմակերպման հետևանքով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել