Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է․
«Հարգելի քաղաքացիներ, ինչպես բոլորիս հայտնի է, թափառող կենդանիների շրջանում լայն տարածված է ժանտախտ հիվանդությունը:
Հիվանդությունը վարակիչ է և վտանգավոր կենդանիների կյանքի համար, այդ իսկ պատճառով խնդրում և հորդորում ենք բոլորիդ բակային պայմաններում չզբաղվել ժանտախտով հիվանդ կենդանիների բուժմամբ:
Փորձելով բակային պայմաններում բուժել հիվանդ կենդանիներին՝ դուք նպաստում եք ժանտախտ հիվանդության անխուսափելի տարածմանը:
Հորդորում ենք հաշվի առնել առողջ կենանիների անվտանգության պահպանման կարևորագույն խնդիրը, որը ոտնահարվում է նմանատիպ գործողությունների կազմակերպման հետևանքով»: