«Մնացել է վերջին փորձը». Սերժ Սարգսյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին, թե ընդդիմությունն իրար մեջ կամ ինքը որևէ ընդդիմադիր լիդերի հետ խնդիր ունի՞, ասել է. «Ես ոչ մեկի հետ որևէ պրոբլեմ չունեմ, բացարձակապես։ Եթե ունենայի, բոլոր միջոցառումներին չէինք մասնակցի ամենաակտիվ կերպով։ Կարող է՝ հիմա ես ասեմ, դուք ասեք, նրանք ասեն, որ շատ ավելի ակտիվ կերպով կարելի էր մասնակցել։ Ցավոք սրտի, այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր։ Ոչ թե գործողություններով, քայլերով են դատում, այլ՝ ում դուխը ինչ փչում է, խոսում են»։

Սարգսյանի կարծիքով՝ մնացել է վերջին փորձը։ Իսկ հարցին՝ ե՞րբ սպասել այդ փորձին, պատասխանել է. «Երբ կհասունանա»։

Մարտի 1-ի հետ կապված հարցին ի պատասխան էլ նա ասել է. «Երկրի ներքում այդ փամփուշտը մենք չենք օգտագործել, այդ փամփուշտն օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին ու ժամանակին»։

Դիտարկմանը, թե ոստիկանությունը նախագահին ենթակա մարմին էր, Սարգսյանն ասել է. «Մենք չենք օգտագործել, այդ ժամանակ ինչ եղել է, եղել է ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այդ ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018-ին հասան, շատ պարզ բան է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել