«Հաճախակի են դարձել խաբեությամբ գումարներ հափշտակելու դեպքերը»․ ոստիկանության Սիսիանի բաժինը զգուշացնում է

Վերջին ժամանակահատվածում հաճախակի են դարձել էլեկտրոնային դրամապանակներից և հաշիվներից խաբեությամբ գումարներ հափշտակելու, ինչպես նաև բջջային հեռախոսով sms հաղորդագրությունների կամ բջջային հավելվածների (Viber, Whatsapp, Telegram, Facebook, Instagram)-ի միջոցով կեղծ հայտարարությունների, վարկային կամ այլ կազմակերպությունների անվան տակ հեշտ կամ արագ վարկեր տրամադրելու միջոցով խաբեությամբ գումարներ հափշտակելու դեպքերը: Այս մասին հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։

«Ուստի նմանատիպ խաբեությունների զոհ չդառնալու համար հորդորում ենք Ձեր բանկային քարտերի գաղտնաբառերը, դարձերեսի եռանիշ թվերը, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը և կարճ հաղորդագրությունների միջոցով ստացված մեկանգամյա օգտագործման գաղտնաբառերը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉՓՈԽԱՆՑԵԼ այլ անձանց /ոչ հեռախոսով, ոչ էլ բջջային հավելվածներով/:

Նման հարցում ստանալու պարագայում վստահ եղեք, որ փորձելու են Ձեր գումարները հափշտակել:

Կարող եք զանգահարել ոստիկանության Սիսիանի բաժին 0283-2-27-02, 010-59-07-06 հեռախոսահամարներով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել