«Ես միանշանակ վստահ եմ, որ կա մի կոչում, որը ՀՀ-ում պարտադիր պետք է սահմանվի։ Դա «վաստակավոր սուտասանի» կոչումն է»,-այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա կոչ արեց մտածել և հասկանալ, թե ով է հավակնում այդ «կոչմանը»․
«Օրինակ՝ մի մարդ, ով իշխանության գալով խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, սակայն մինչև հիմա մեղադրում է նախկիններին իր կորուստների համար։ Գուցե այն մարդը, ով ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ դրանից մի քանի տարի հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում։