Հարգելի՛ գործընկերներ, ստանձնում եմ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի (press officer) գործառույթները. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Աստղիկ Սարգսյանը՝ շարունակելով.
«Ողջամիտ ժամկետում գործերին ծանոթանալուց հետո հասանելի կլինեմ մեկնաբանությունների և պայմանավորվածությունների համար»։
Նշենք, որ մինչ այդ Աստղիկ Սարգսյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում։