«Եթե այս օրենքն այս ձևով ընդունենք, մենք դնում ենք առաջին քարը մեր հայրենիքը երկիր Նաիրի դարձնելու»․ Հովիկ Աղազարյան

Եթե այս օրենքն այս ձևով ընդունենք, իմ անհանգստությունն այն է, որ կդնենք առաջին քարը մեր հայրենիքը, պետությունը երկիր Նաիրի դարձնելու համար. այս մասին այսօր՝ Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նշենք, որ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Հիմա մենք կպնո՞ւմ ենք այս հողին, թե չենք կպնում, էդի պիտի որոշենք»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկ է ներկայացրել՝ 27 տարին լրացած և զինվորական ծառայության չանցած երիտասարդներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ 1–ին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ 6 ամիս ծառայելով և վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ 1 ամիս ծառայելով և վճարելով 10 մլն դրամ, և վերջինը՝ վճարելով 15 մլն դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել