Իլհամ Ալիևը հայտարարել է, որ որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից ընդունված համատեղ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի ևս մեկ դրսեւորում է՝ նպաստելու խաղաղության օրակարգին և կարգավորելու երկրների միջև հարաբերությունները։
Այս մասին նա հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա՝ Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողներին։