Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ և ժամը 12:00-ին Ներքին Սասնաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 8-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքի դպրոցում տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում են չանհանգստանալ։