Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն և Գետարգել բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ և ժամը 12:00-ին Ներքին Սասնաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 8-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքի դպրոցում տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում են չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել