Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին

Ստամբուլի Սարիերում Ստամբուլ «Կաֆես-15» գործողության ժամանակ բերման է ենթարկվել Ռուսաստանում գործող «Օրենքով գողեր» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկը՝ «կապույտ տեղեկագրով» հետախուզվող Շամիլ Ամիրովը։

Այս մասին սոցցանցի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Ստամբուլում ձերբակալել են Ինտերպոլի կողմից «կապույտ տեղեկագրով» հետախուզվող Շամիլ Ամիրովին՝ հայտնել է թուրք նախարարը:

Նա նաև ասել է, որ ակտիվանալու է պայքարը միջազգային և ազգային կազմակերպված հանցավոր խմբերի դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել