Ո՞ր դեպքերում է օրենքը պարտադրում եղբայրներին ու քույրերին աջակցել միմյանց

Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված է ոչ միայն ծնողների պարտականությունը՝ երեխաներին պահելու, այլև եղբայրների և քույրերի փոխադարձ աջակցությունը։

Ի՞նչ է սահմանում օրենքը

ՀՀ ընտանեկան  օրենսգրքի Հոդված 81-ը նախատեսում է, որ

  • Անչափահաս եղբայրներն ու քույրերը, ովքեր ծնողներից ապրուստի միջոցներ ստանալու հնարավորություն չունեն, իրավունք ունեն դատական կարգով ալիմենտ պահանջել իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից կամ քույրերից։
  • Անշախատունակ չափահաս եղբայրներն ու քույրերը, որոնք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց երեխաներից, ամուսնուց (կամ նախկին ամուսնուց) կամ ծնողներից, նույնպես իրավունք ունեն դիմելու դատարան և ալիմենտ ստանալու իրենց աշխատունակ եղբայրներից կամ քույրերից։

Ի՞նչ է սա նշանակում

Եթե ընտանիքում կան չափահաս աշխատունակ եղբայրներ կամ քույրեր, ապա նրանք պարտավոր են աջակցել իրենց անչափահաս կամ անաշխատունակ և կարիքավոր եղբայրներին ու քույրերին, երբ այլ աղբյուրից ապրուստ ապահովելու հնարավորություն չկա։

Հիշեցում

  • Ալիմենտի չափը և վճարման կարգը որոշում է դատարանը՝ հաշվի առնելով կողմերի նյութական և ընտանեկան դրությունը։
  • Այս նորմը նպատակ ունի պաշտպանելու ընտանիքի առավել խոցելի անդամներին և ապահովելու նրանց նվազագույն կենսամակարդակը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել