ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու

ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է. Ռուսաստանը երկկողմ համաձայնագրեր ունի կազմակերպության յուրաքանչյուր պետության հետ, անհրաժեշտության դեպքում համակարգը կփաստաթղթավորվի, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում նշել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

«Իրականում այն ​​(ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը) ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Մենք ունենք համաձայնագիր, կան ՀՕՊ համակարգեր յուրաքանչյուր պետության հետ. Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, և, բնականաբար, Բելառուսի հետ»,- ասել է Շոյգուն հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել