Նրանք փորձում են Ռուսաստանին դուրս մղել Ղարաբաղից. Պեսկով

Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ Մոսկվան շարունակում է իր ջանքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում։

Պեսկովին հարցրել են արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների մասին, որոնք իրենց խնդիրն են համարում ռուս խաղաղապահներին Ղարաբաղի տարածաշրջանից դուրս մղելը և Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը խզելը։

«Դե հասկանում եք, հավանաբար, երեք, չորս, հինգ տարի առաջ նման պայքար էր մղվում դիվանագիտական դիմակներներով։ Հիմա այդ դիմակները վաղուց արդեն մի կողմ են նետված, և պայքարն ուղիղ ճակատով է մղվում՝ առանց երկմտելու։ Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչն, ի դեպ, հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մի շարք երկրներ արդեն հազիվ թե կարող են հավակնել միջնորդի դերի, քանի որ միակողմանի են դիրքավորվել»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղել Ղարաբաղից, սակայն ոչ ոք չի կարող հանդես գալ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության նույնպիսի երաշխավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել