Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին դեռ խոսք չկա։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին լրագրողներին  ասել է  Իմանգալի Տասմագամբետով։

«Այս պահին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա», – ասել է գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ հայկական կողմի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում շփումներն ընթանում են աշխատանքային ռեժիմով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել