Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ։

«Այսօր նշում ենք մեր Անկախության տոնը՝ հաստատված խաղաղության պայմաններում։ Օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագիրը մի նոր էջ է բացել ոչ միայն մեր պետության, այլև ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ինչն իր հերթին մեր պետությանը տալիս է իրապես անկախ, ինքնիշխան ու բարեկեցիկ երկիր լինելու բոլոր հիմքերը։

Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով, աշխատող, արարող քաղաքացիների կողմից վճարվող հարկերով, որոնք էլ ծառայեցվում են սոցիալական, կրթական, անվտանգային և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացումն ապահովելու համար:

Շնորհավորում եմ բոլորիս: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է շնորհավորական տեքստում։

 Ինչպես iravaban.net-ը տեղեկանում է նախարարի սոցիալական էջից, Արսեն Թորոսյանը երեկ կայացած ընտրության արդյունքում վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել