ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։