Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է։ Քաղաքական և հասարակական գործիչները այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհում զոհված զինծառայողների շիրիմներին։
Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել Երկրապահ կամավորական միության անդամները, առանց նախագահ Սասուն Միքայելյանի։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը անդրադառնալով միությունը լուծարելու վերաբերյալ հարցին ասաց, որ Երկրապահ կամավորականների միությունը պետության կայացման անբաժան մասն է։ «Քանի դեռ անհրաժեշտություն կա, որ երկրապահը լինի սահմանին՝ կլինի, երբ խաղաղություն լինի ու սահմանին կանգնի սահմանապահը՝ երկրապահը կզբաղի մատաղ սերնդի դաստիարակությամբ, մեր ոգով», ֊ նշեց Մխիթարյանը։
«Քանի դեռ անհրաժեշտություն կա, որ երկրապահը լինի սահմանին՝ կլինի». Ռոմիկ Մխիթարյան

