Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա․ Արթուր Աթաբեկյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առիթով․
«Սիրելի հայրենակիցնե՛ր,
Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Անկախությունը մեր ամենօրյա ջանքն ու պատասխանատվությունն է, մեր հոգատարությունը, հայրենասիրությունն ու նվիրումը։
Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է։
Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր անկախությունը։
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն․․․»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել