Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին դեռ խոսք չկա։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին լրագրողներին ասել է Իմանգալի Տասմագամբետով։
«Այս պահին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա», – ասել է գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ հայկական կողմի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում շփումներն ընթանում են աշխատանքային ռեժիմով: