Կրեմլը ցավում է, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանից ոչ ոք չի եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում։ Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ իրենց դաշնակիցը, ռազմավարական գործընկերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով փոխգործակցության առումով։
«Կշարունակենք երկխոսությունը նրանց հետ»,- հավելել է Պեսկովը։