Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը. Պեսկով

Կրեմլը ցավում է, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանից ոչ ոք չի եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ–ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը կազմակերպությունում։ Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ իրենց  դաշնակիցը, ռազմավարական գործընկերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով փոխգործակցության առումով։

«Կշարունակենք երկխոսությունը նրանց հետ»,- հավելել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել