ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է արցախահայերի հումանիտար խնդիրներին։
Զախարովան հայտարարել է. «Մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել՝ աջակցելու Հայաստանին և Ղարաբաղի հայերին։ Այսօր առավոտյան Երևան է մեկնել 40 տ հումանիտար օգնություն՝ Հայաստանի կարիքների հաշվարկով։
Այդ ամենը, կրկնում եմ, մեզ ուղղված կարիքների հիման վրա է ձևավորվել։ Ողջունում ենք մեր երկրի հայկական սփյուռքի ջանքերը և նրա օգությունը Հայաստանին»։