Ֆինլանդիայում չեղարկել են Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը

Ֆինլանդիայի արդարադատության փոխկանցլեր Միկկո Պումալայնենը մերժել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին սահմանափակումների խստացման մասին երկրի կառավարության առաջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով Yle-ն:

Նման որոշման հիմնավորումը հետևյալն է` Ֆինլանդիայի կառավարության այս առաջարկը հնարավորություն չէր տա ապաստան ստանալու համար դիմումներ ներկայացնել: Նշվում է, որ Պումալայնենը եկել է այն եզրակացության, որ առաջարկվող լուծման հետագա նախապատրաստման համար իրավական նախադրյալներ չկան:

Հստակեցվում է, որ խստացումները չեն երաշխավորում, որ փախստականները կկարողանան արդյունավետորեն դիմել միջազգային պաշտպանության համար, որն ամրագրված է օրենսդրորեն:

Մինչ այդ հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարությունը նոյեմբերի 21-ին պատրաստ է որոշում ընդունել Ռուսաստանի հետ սահմանի հատման կետերն առնվազն ապաստան հայցողների համար փակելու մասին: Այս մասին հայտնել է HS պորտալը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները: Նշվում էր, որ անցակետի փակման ուշացումը կապված է ներքին գործերի նախարարության կողմից տվյալ որոշումն ապահովող օրենսդրական ակտերի հիմնավորման հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել