Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է, տեղեկատվության թարմացումը դժվարացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան:
«Գազայի հատվածի հիվանդանոցների միջև ցանկացած հաղորդակցություն կորել է, ինչը դժվարացնում է տեղեկատվության թարմացումը», – ասվում է նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա «Տելեգրամ» ալիքում:
Նրա խոսքով՝ Իսրայելի զինվորականները շարունակում են օղակը սեղմել Գազայի հատվածում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի շուրջ, որտեղ մոտ 700 մարդ կա։