Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է

Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է, տեղեկատվության թարմացումը դժվարացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան:

«Գազայի հատվածի հիվանդանոցների միջև ցանկացած հաղորդակցություն կորել է, ինչը դժվարացնում է տեղեկատվության թարմացումը», – ասվում է նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա «Տելեգրամ» ալիքում:

Նրա խոսքով՝ Իսրայելի զինվորականները շարունակում են օղակը սեղմել Գազայի հատվածում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի շուրջ, որտեղ մոտ 700 մարդ կա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել