Փրկարարները հեռացրել են ծառի կախված ճյուղերը

Նոյեմբերի 12-ին, ժամը 15։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 4/2 հասցեի մոտակայքում ծառի ճյուղերը պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հեռացրել են ծառի կախված ճյուղերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել