Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսկենդերուն քաղաքից 15 կմ դեպի արևելք, 9 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան