Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից է օրինակ առաջավոր տեխնոլոգիաների ներմուծումը։
Տեխնոլոգիաների և հմտությունների փոխանցումը միջազգային հանքարդյունաբերական և ուսումնասիրություններ իրականացնող ընկերությունների միջոցով, ինչպես նաև ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման միջազգային նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան:
Հնարավորություններից է նաև միջազգային ստանդարտների կիրառությունը․ հաշվետվողականության բաց համակարգի տեղայնացման հնարավորությունը, որպեսզի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանա։
Սա նշվում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանում ներկայացված վերլուծություններից մեկում։