Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել տանզանացիներից

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ներողություն է խնդրել Տանզանիայի Սոնգեա կատարած այցի ժամանակ 20-րդ դարասկզբի գերմանական գաղութային օկուպացիայի դաժանության համար: Փոխանցում է РИА Новости-ն։

«Ես ձեզ հետ սգում եմ Սոնգեայի առաջնորդի  և մահապատժի ենթարկված մյուսների համար: Խոնարհվում եմ գերմանական գաղութատիրության զոհերի առջև։ Որպես Գերմանիայի նախագահ, կցանկանայի ձեր ներողամտությունը խնդրել այն բանի համար, ինչ գերմանացիներն արեցին ձեր նախնիների հետ այստեղ: Ես խնդրում եմ Ձեր ներողամտությունը, և ուզում եմ  վստահեցնել, որ մենք՝ գերմանացիներս, կաշխատենք ձեզ հետ՝ փնտրելու ձեզ հուզող հարցերի պատասխանները»,- ասել է Գերմանիայի նախագահը առաջնորդ Սոնգեա Մբանոյի հետնորդների հետ հանդիպման ժամանակ՝ հիշելով Մաջիի իրադարձությունները (Մաջի պատերազմi ընթացքում գերմանական գաղութային ուժերը 1906 թվականին մահապատժի ենթարկեցին հենց առաջնորդին, ինչպես նաև նրա 66 համախոհներին):

«Ես ամաչում եմ այն ​​բանից, ինչ արել են գերմանացի գաղութատիրական զինվորները ձեր նախնիների,  զինակիցների և շատ ուրիշների հետ այժմյան Տանզանիայում: Չնայած այս մութ պատմությանը, դուք ինձ՝ Գերմանիայի նախագահին, հրավիրեցիք ձեր տուն, ձեր ընտանիք: Սա հիանալի ժեստ է»,- հավելել է Շտայնմայերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել