Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ներողություն է խնդրել Տանզանիայի Սոնգեա կատարած այցի ժամանակ 20-րդ դարասկզբի գերմանական գաղութային օկուպացիայի դաժանության համար: Փոխանցում է РИА Новости-ն։
«Ես ձեզ հետ սգում եմ Սոնգեայի առաջնորդի և մահապատժի ենթարկված մյուսների համար: Խոնարհվում եմ գերմանական գաղութատիրության զոհերի առջև։ Որպես Գերմանիայի նախագահ, կցանկանայի ձեր ներողամտությունը խնդրել այն բանի համար, ինչ գերմանացիներն արեցին ձեր նախնիների հետ այստեղ: Ես խնդրում եմ Ձեր ներողամտությունը, և ուզում եմ վստահեցնել, որ մենք՝ գերմանացիներս, կաշխատենք ձեզ հետ՝ փնտրելու ձեզ հուզող հարցերի պատասխանները»,- ասել է Գերմանիայի նախագահը առաջնորդ Սոնգեա Մբանոյի հետնորդների հետ հանդիպման ժամանակ՝ հիշելով Մաջիի իրադարձությունները (Մաջի պատերազմi ընթացքում գերմանական գաղութային ուժերը 1906 թվականին մահապատժի ենթարկեցին հենց առաջնորդին, ինչպես նաև նրա 66 համախոհներին):
«Ես ամաչում եմ այն բանից, ինչ արել են գերմանացի գաղութատիրական զինվորները ձեր նախնիների, զինակիցների և շատ ուրիշների հետ այժմյան Տանզանիայում: Չնայած այս մութ պատմությանը, դուք ինձ՝ Գերմանիայի նախագահին, հրավիրեցիք ձեր տուն, ձեր ընտանիք: Սա հիանալի ժեստ է»,- հավելել է Շտայնմայերը։