Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել