Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը։

Իսրայելի բանակը նաև կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին շարժվել դեպի հարավ։

Ավելի վաղ, Գազայում ամբողջությամբ անջատվել էր բջջային կապն ու ինտերնետը։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել