Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի միջև ուղիղ կապ չի տեսնում

Առաջիկա ամիսներին Բաքվի հետ խաղաղ կարգավորման հեռանկարները լավատեսական են թվում։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի միջև ուղիղ կապ չի տեսնում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ Արցախից հետո  լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք։

Վարչապետը, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին պատասխանելու փոխարեն, կոչ է արել  կենտրոնանալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «շատ ավելի երկար պատմության» վրա։

«Տարածաշրջանի ապագան վաղուց փակ սահմանների և առևտրային ուղիների, այդ թվում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման մեջ է՝ նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքով»,- ասել է Փաշինյանը։

«Այստեղ են բոլոր հարցերն ու պատասխանները: Առաջին հերթին պետք է աշխատել տարածաշրջանում հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝   անվտանգությանը պետք է հասնել ոչ միայն բանակի, այլեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման միջոցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել