Վթարային ջրանջատումներ Երևանում ու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին

-ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ Շահումյան, Նարեկացի, Ավետիսյան, Երևանյան խճուղի, Երիտասարդական փողոցների և Կոճոռ թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լեվոնյան, Եղիազարյան, Պարսեղով փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդի, Ավանգարդի 1-5 թաղամասերի, Ավանգարդ Քոթեջների, Արզումանյան, Սևյան, Ս.Խանզադյան փողոցների, Սեվյանի 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել