Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, մեկնաբանելով պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը, ասել է, որ Հոլոքոստից հետո այսքան հրեաներ մեկ օրում չեն զոհվել, փոխանցում է РИА Новости-ն։
Պաղեստինաիսրայելական հակամարտության սրման հետեւանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 800-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 560-ը։
«Իմ կարծիքով, Հոլոքոստից հետո այսքան շատ հրեաներ չեն մահացել մեկ օրում: Հոլոքոստից ի վեր մենք նման բան չենք տեսել, որ հրեա կանանց ու երեխաներին, տատիկներին ու պապիկներին, նույնիսկ Հոլոքոստը վերապրածներին նստեցնեն բեռնատարներն ու գերի վերցնեն»,- ասել է Հերցոգը։