Հոլոքոստից հետո այսքան շատ հրեաներ չեն զոհվել մեկ օրում․ Իսրայելի նախագահ

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, մեկնաբանելով պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը, ասել է, որ Հոլոքոստից հետո այսքան հրեաներ մեկ օրում չեն  զոհվել, փոխանցում է РИА Новости-ն։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրման հետեւանքով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 800-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 560-ը։

«Իմ կարծիքով, Հոլոքոստից հետո այսքան շատ հրեաներ չեն մահացել մեկ օրում: Հոլոքոստից ի վեր մենք նման բան չենք տեսել, որ հրեա կանանց ու երեխաներին, տատիկներին ու պապիկներին, նույնիսկ Հոլոքոստը վերապրածներին նստեցնեն բեռնատարներն ու գերի վերցնեն»,- ասել է Հերցոգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել