Ռուսաստանը կօժանդակի Արցախ վերադարձող բնակիչներին

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսատանը կաջակից Արցախի Հանրապետությունից բռնի տեղահայնված այն անձանց, ովքեր կորոշեն վերադառնալ Արցախ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն-խմբ․) բնակիչների մի մասը ցանկություն է հայտնում ետ վերադառնալ, եթե դրա համար ստեղծվեն պայմաններ և ապահովվեն նրանց անվտանգությունը։ Եթե դա այդպես լինի, մենք ադրբեջանական կողմի հետ բանակցելով՝ կօժանդակենք այդ գործընթացին»,-ասել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել