Ստեփանակերտում անհայտ անձը կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայացվում է նաև Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին հանձնված զինամթերքը։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ հանձնվել է մոտ 14,4 միլիոն զինամթերք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել