Լեռնային Ղարաբաղում (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
«Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի (Ացախի Հանրապետություն՝ խմբ․) ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։
Ներկայացվում է նաև Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին հանձնված զինամթերքը։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ հանձնվել է մոտ 14,4 միլիոն զինամթերք։