Երևանի մի շարք փողոցներ փակ են

Երևանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են ընթանում։ Ակցիայի մասնակիցները պարբերաբար փակում են փողոցները։

Կան տասնյակ բերման ենթարկվածներ։

09։30-ի դրությամբ փակ է Տերյան-Մոսկովյան խաչմերուկը։

Երթ է ընթանում Խանջյան փողոցով։ Հասնելով Մանկավարժական համալսարանին՝ երթի մասնակիցները դասախոսներին ու ուսանողներին կոչ արեցին միանալ իրենց ու դասադուլ անել։ Նրանք շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել