Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 2000 մարդու, տարհանված բնակիչների մոտ կեսը երեխաներ են. այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը
«Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, որոնցից 1149-ը երեխաներ են: Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: