Պայթյուններ Ստեփանակերտում, Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղղություններով․ Արտակ Բեգլարյան

Պայթյուններ Ստեփանակերտում, Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղղություններով: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Լրացուցիչ տեղեկություններ դեռ չունեմ։

Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։

Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»,-գրել է նա։

Հավելենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել