Պայթյուններ Ստեփանակերտում, Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղղություններով: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Լրացուցիչ տեղեկություններ դեռ չունեմ։
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»,-գրել է նա։
Հավելենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: