Հայկ Մարությանի առաջարկն ընդդիմադիր ուժերին

Հայկ Մարությանը արձագանքել է կոալիցիա կազմելու հնարավորությանը՝ ներկայացնելով իրենց առաջարկը․

«Մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք թեկնածու (խոսքը իմ մասին է), և մնացած քաղաքական 3 ընդդիմադիր ուժերը՝ առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների գան ու քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ և դա շատ ազնիվ կլինի թե՛ ուժերի, թե՛ ընտրողների նկատմամբ։

2-րդ տարբերակով նա առաջարկել է քաղաքապետ չընտրելու դեպքում գնալ նոր քաղաքային ընտրությունների։

Գրառման մեջ նշվում է․ «Սիրելի երեւանցիներ,

վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Իսկ մնացածի մասին՝ տեսանյութում։

Այն, ինչի մասին հայտարարում եմ, հաստատվել է ԱԱԿ մեր նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ։

Հայկ Մարության
Հայկ Գրիգորյան
Իզաբելլա Աբգարյան
Գրիգորի Երիցյան
Քրիստինա Վարդանյան
Պեդրո Զարոկյան
Իոսիֆ Կուբատյան
Սամվել Մելիքյան
Արաքսի Դիլանյան
Արամ Թորոսյան
Ռոբերտ Ծովյան
Նարինե Արամյան
Տիգրան Պետրոսյան
Արամ Մանուկյան»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել