Եթե պարզվի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի տանում է հանրահավաքի, կազատվի աշխատանքից․ վարչապետը զգուշացրեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործմամբ հանրահավաքներին մարդկանց տանելու վերաբերյալ տեղեկություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը զգուշացրեց, որ եթե պարզվի Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, ընտրության և այլն, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։

«Ներում-բեկում չի լինելու։ Ուզում է իշխանության հանրահավաքին տանի, ուզում է ընդդիմության հանրահավաքին տանի, այդ մարդը կազատվի աշխատանքից։

Ես սա ասում եմ այս ամբիոնից որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է, եթե պարզվի, որ նման քայլ է արել, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը և կազատվի աշխատանքից։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք և մենք կանդրադառնանք»,- ընդգծեց վարչապետը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել