ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ3-րդ5-րդ6-րդ7-րդ8-րդ10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը:

Մրցույթների վերաբերյալ մանրամասներն ու ժամկետները հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքի «Դրամաշնորհային ծրագրեր» բաժնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել