Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։
Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։