Հարգելի՛ ոստիկաններ, այս խաչմերուկը չսարքեք «Լաչինի միջանցք». «Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավը

«Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Էրեբունի վարչական շրջանում։ Դաշինքի ներկայացուցիչներից մեկը դիմեց ՆԳՆ ոստիկանության ծառայողներին՝ ասելով, որ իրենք ամենաօրինական քաղաքական ակցիա անողներից մեկն են և պետք չէ խոչընդոտել։

«Այս փողոցի երթևեկելի մասը բաց է։ Մենք էլ քաղաքական ակցիա ենք անում։ Հարգելի՛ ոստիկաններ, այս ճանապարհը չսարքեք Լաչինի միջանցք»,-ասաց նա, ապա դիմեց քաղաքացիներին՝ ընգծելով, որ իրենք կարողանում են գնալ խանութ և առանց հերթի հաց ու շաքարավազ առնել։

«Ձեր երեխաները կարողանում են նորմալ սնվել, գնալ մանկապարտեզ, կա տրանսպորտ։ Այսինքն ղարաբաղցիները միամիտ են դուք էլ շուստրի եք հա՞, ըսենց ապահով-ապահով ապրում եք, որ վաղը թուրքը գա ձեզ հարևան, նույն ձև ասելու՞ եք՝ մենք սենց լավ ենք ապրում։ Այս մարդը (նկատի ունենալով՝ Նիկոլ Փաշինյանին) հողերը կտոր-կտոր տալով գալիս է ու ասում է՝ խաղաղություն։ Հա՛մ հողն ա տալիս, հա՛մ զոհ ա տալիս, հա՛մ խայտառակ ա լինում, հա՛մ Ալիևի առաջ ծնկի ա գալիս, ձեզ էլ ասում է՝ սա խաղաղություն է, ապրեք, դուք սա համարում եք նորմալ կյանք։ Սա շանս է, որ դուք երկրում իրավիճակ փոխեք, հակառակ պարագայում մենք ստիպված ենք լինելու արձանագրել, որ մենք խոհեմ չեղանք»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել