Արտակ Զեյնալյանը՝ ՔՊ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու մասին

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ օգոստոսի 23-ին։ «Հանրապետության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում մի շարք հարցերից զատ անդրադարձավ նաև այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ իրենք կոալիցիա կազմեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

«Իմ մրցակիցներից որևէ մի քաղաքական ուժ, եթե ասի, որ չի համագործակցելու քաղաքական մեծամասնության հետ, նա կամ հասարակագիտական և քաղաքագիտական բազալ գիտելիքներ չունի, չի տիրապետում դրանք կամ ազնիվ չի հասարակության հետ։ Նրանց հետ անհնար է չհամագործակցել։ Նաև ընդդիմախոսությունը չպետք է շփոթել թշնամության հետ, հակապետականության հետ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել